«Արսենալի» գլխավոր մարզիչ
Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Բոլթոնի» հետ խաղից հետո
(1:2) խոստովանել է, որ մրցաշարում հաղթելու հնարավորություն թիմը համարյա
չունի:
«Չեմպիոնության հնարավորություններ համարյա չեն մնացել: Դա հաստատ է: Բայց մենք միևնույն է պետք է շարունակենք պայքարել»:
«Ես հիասթափված եմ: Մեկ շաբաթում մենք
պետք է ինը միավոր վաստակեինք, բայց կարողացանք ստանալ միայն երկուսը:
Այդպիսով, մենք, կարելի է ասել, որ մեկ շաբաթում վատնեցինք ամբողջ
մրցաշրջանը»:
«Եթե ինչ-որ մեկը մեղավոր է այդ
արդյունքի համար, դա ես եմ: Այդ ես եմ հավաքել թիմի կազմը: Ֆուտբոլիստներն
աչքի ընկնող մրցաշրջան անցկացրին, նրանք ոչնչում մեղավոր չեն»:
«Մրցաշրջանն անբավարար կարելի է
համարել: Երկար ժամանակ մենք հնարավորություն ունեինք տիտղսոի համար
պայքարել, բայց մենք դա օգտագործեցինք: Ափսոս, որ այդպես ստացվեց, չէ որ
թիմն ահռելի ներուժ ունի: Որոշիչ պահերին մեզ փորձը և սառնասրտությունը
չբավականացրեց»:
«Եթե դուք ինձ համոզեք, որ իմ
սկզբունքները ճիշտ չեն, ես պատրստ եմ դրանցից հրաժարվել: Մեր թիմը լավ
ֆուտբոլ է խաղում: Բայց հասկանալի է, երբ թիմդ չի հաղթում, քո սկզբունքները
կասկածի տակ են առնվում: Անհրաժեշտ է վերլուծել' ինչն եմ ես ճիշտ արել,
ինչը' ոչ:»
«Մրցաշրջանի ընթացքում մենք անկայուն
էինք խաղում պաշտպանությունում: Դա մեր խնդիրն է: Այս շաբաթ մենք վեց գնդակ
բաց թողեցինք երեք խաղերում և, ըստ էության, զրկվեցինք առաջնությունը
հաղթելու հնարավորությունից»:
«Այսօր, երբ հաշիվը դարձավ 1:1, մենք
հնարավորություն ունեինք այն դարձնել 2:1 և 3:1: Մենք շատ ֆիզիկական ուժ
վատնեցինք և ի վերջո չկարողացանք վերջին րոպեներին պահպանել
կենտրոնացվածությունը»,-Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական
կայքը:
Լուսանկարը` getty images-ի
|