|
18 ամսական Բերկե Վան Դեր Մայի հետ տաս տարվա պայմանագիր է կնքել հոլանդական Վենլո ակումբը:
Այդ փոքրիկը բավական մեծ հեղինակություն է
վայելում YouTube սոցիալական տեսացանցում, որում նա ոտքի հարվածով երեք
գնդակ է ուղարկում խաղալիքների արկղի մեջ (այն դիտել են մեկ միլիոնից ավել
մարդ):
Երեխայի ծնողները Վենլոյի երկրպագուներ են,
այդ իսկ պատճառով, ակումբը որոշել է խորհրդանշական պայմանագիր կնքել 18
ամսական փոքրիկի հետ:
|