23/04/2011
Դավիդ Վիլյան, ով վերջին հանդիպումներում ոչ մի կերպ չի կարողանում գոլ հեղինակել, Բարսայի առաջիկա մրցակցի՝ Օսասունայի, դարպասն իր կարիերայի ընթացքում 10 գոլ է խփել՝ անցկացնելով 15 հանդիպում:
Կատալոնյան ակումբը Կոպա Դել Ռեյի եզրափակիչում պարտվեց իր հավերժ մրցակցին՝ Ռեալ Մադրիդին: Առջևում Օսասունայի դեմ տնային հանդիպումն է, որից հետո թիմը կսկսի պատրաստվել հերթական Էլ Կլասիկոյին Սանտիագո Բեռնաբեու խաղադաշտում՝ ՉԼ - ի կիսաեզրափակիչի շրջանակներում:
10 գոլ 10 հաղթանակ
Վիլյան իր առաջին հանդիպումն Օսասունայի դեմ անցկացրել է 2003/2004 թվականների մրցաշրջանում, երբ Պամպլոնայում դարձավ Սարագոսայի հաղթական գոլի հեղինակը: Դրանից հետո Վիլյան 10 անգամ գրավել է բասկյան ակումբի դարպասը: Այդ 10 գոլերից 9 - ը եղել են հաղթական:
Գվարդիոլայի ընտրությունը
Այս մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի հարձակվողը 21 գոլ է հեղինակել, ինչը հավասար է Իբրահիմովիչի նախորդ ամբողջ տարվա ցուցանիշին: Սակայն արդեն 11 խաղ է, ինչ Դավիդը չի կարողանում աչքի ընկնել: Չնայած այս ամենին, Գվարդիոլան շարունակում է վստահել նրան: Այս մրցաշրջանում Վիլյան ընդամենը 6 հանդիպում է բաց թողել (Լա Լիգայում՝ 1, Չեմպիոնների լիգայում՝ 1, Իսպանիայի գավաթում՝ 4):