Բարսելոնայի խաղարկող Խավին, AS-ին տված հարցազրույցում հայտարարել է,
որ «Կլասիկո»-ից առաջ, կատալոնյան ակումբը գտնվում է հիանալի
մարզավիճակում: Նա նշել է նաև, որ Ռեալի հետ, ապրիլի 16-ին կայանալիք
հանդիպմանը, նշանակություն կարող է ունենալ նաև մարզական բախտը:
«Ռեալի հետ խաղից առաջ, թիմը գտնվում է ֆունկցիոնալ հիանալի վիճակում:
Մենք չենք հոգնել և կարող ենք նույն ռիթմով հանդես գալ 90 րոպե: Այդ
պատճառով, կարծում եմ, որ առաջնության վճռորոշ փուլում, Բարսան գտնվում է
անհրաժեշտ մարզավիճակում: Մենք պատրաստ ենք հաղթել Ռեալին, պարզապես
հարկավոր է նաև մարզական բախտ»,- հայտարարել է Խավին:
|