Գավաթի
խաղարկության եզրափակիչ խաղում ստացած մկանային վնասվածքը, որի պատճառով
Սամի լքեց խաղադաշտը, կարող է ստիպել բաց թողնել ոչ միայն վաղը կայանալիք
խաղը «Վալենսիայի» հետ, այլև «Բարսելոնայի» հետ ՉԼ-ի առաջին խաղը:
Գերմանացի
կիսապաշտպանը վնասվածք ստացավ ավելացրած ժամանակի վերջին րոպեներին ու
ստիպված էր իր տեղը զիջել Գրաներոյին: Պետք է սպասել ու տեսնել, թե արդյոք
կկարողանա նա հասցնել վերականգնվել, հակառակ դեպքում խաղալու մեծ շանսեր
կունենա Լաս Դիարան, ով արդեն ապաքինվել է:
Ադրիանո Կորեյրան էլ չի օգնի «Բարսային» «Բարսելոնայի»
ձախ եզրային պաշտպան Ադրիանո Կորեյրան, ով վերջին երկու խաղերում
մեկնարկային կազմում էր ու լավ տպավորություն էր թողնում, վնասել է ազդրի
մկանը ու չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ մեկ ամիս: Այսինքն նա չի օգնի
իր թիմին հաջորդ երկու կլասիկոների ժամանակ: Նրան կարող է փոխարինել միայն
Մաքսվելը, ով այնքան էլ լավ մարզավիճակում չէ ու վերջին խաղերին դուրս է
մնացել թիմի հիմնական կազմից:

|