«Մանչեսթեր Յունայթեդը»
առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է թիմի կազմն
ամրապնդել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր
Մասկերանոյով: Այս մասին գրում է sport-express.ru-ն' ըստ «Caught
Offside»-ի:
Մասկերանոն «Լիվերպուլից» է տեղափոխվել
«Բարսա», բայց այդպես էլ չի կարողացել տեղ նվաճել թիմի հիմնական
կազմում: Կատպանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի
հաճախ գերադասել է խաղադաշտ դուրս բերել Սերխիո Բուսկետսին: Այդպիսի
իրավիճակը չէր կարող գոհացնել արգենտինացուն, ով մեկ անգամ չէ,որ
հայտարարել է ակումբը փոխելու մտադրության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է թիմի միջին գիծն ուժեղացնել, հատկապես որ
Օուեն Հարգրիվզի առողջացման հնարավորություններն ավելի շատ են: Բացառված
չէ, որ անգլիացի կիսապաշտպանը ստիպված լինի ավարտել կարիերան: «Բարսան»
նախորդ տարի 22 մլն ֆունտ է վճարել Մասկերանոյի համար և հավանաբար այդքան
գումար կպահանջի արգենտինացու դիմաց:
|