CalcioMercato.com-ը տեղեկացնում է, որ Թուրինի Յուվենթուսը
պայմանավորվել է «Ռեզենդե» ակումբի հետ, որպեսզի իր շարքեր բերի այդ թիմի
բրազիլացի երկու երիտասարդ ֆուտբոլիստների՝ Գաբրիել և Գիլերմե Ապելտներին,
որոնք եղբայրներ են:
Նշվում է, որ տաղանդավոր այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերի համար, Յուվենթուսը կվճարի երկու միլիոն եվրո:
Հավելենք, որ 17-ամյա Գաբրիելը խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ 18-ամյա Գիլերմեն՝ հարձակվող է:
|