La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն, Թուրինի
Յուվենթուսը հետաքրքրություն է դրսևորում Մադրիդի Ատլետիկոյի արգենտինացի
հարձակվող Սերխիո Ագուերոյի նկատմամբ:
Նախկինում նշվում էր, որ Յուվենթուսն իր հարձակման գիծը ցանկանում է
ուժեղացնել՝ ձեռք բերելով Սանթոսի հարձակվող Նեյմարին, Մանչեսթեր Սիթիից՝
Տևեսին կամ էլ Ինտերնասիոնալից՝ Դամիաոյին:
Հավելենք, որ Ատլետիկոյի և Ագուերոյի միջև կնքված պայմանագրի համաձայն,
ժամկետից շուտ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար, սահմանված է 45 միլիոն
եվրո փոխհատուցում:
|