|
Главная » 2011 » Апрель » 25 » Զավեն Բադոյանն "Իմպուլսի" լավագույն ռմբարկու
14:12 Զավեն Բադոյանն "Իմպուլսի" լավագույն ռմբարկու |

Ընթացիկ մրցաշրջանը հաջող է
սկսել "Իմպուլսի" հարձակվող Զավեն Բադոյանը' աչքի ընկնելով արդյունավետ
խաղով: "Գանձասարի" հետ խաղում իր 3-րդ գոլը խփելով, Բադոյանը 7 գնդակով
դարձավ բարձրագույն խմբում "Իմպուլսի" լավագույն ռմբարկուն' շրջանցելով
Էլտոն Կարդոսոյին, որը նախորդ մրցաշրջանում 6 գոլի հեղինակ էր դարձել:
Զավեն
Բադոյանն "Իմպուլսի" կազմում ընդգրկվեց 2010թ.' տեղափոխվելով
"Գանձասարից", որի կազմում հանդես էր գալիս Կապանում բանակում ծառայության
ընթացքում: Նրա նորամուտը դիլիջանյան թիմում տեղի է ունեցել 2010թ.
առաջնության մեկնարկային տուրում' մարտի 27-ին "Ուլիսի" հետ կայացած
խաղում: Երիտասարդ ֆուտբոլիստն առաջին իսկ հանդիպումներից ամրապնդվեց թիմի
մեկնարկային կազմում' դառնալով հարձակման գծի առաջատարներից մեկը:
"Իմպուլսում" գոլերի հաշիվը նա բացեց արդեն հաջորդ տուրում' ապրիլի 3-ին
գրավելով "Բանանցի" դարպասապահ Ցվետոմիր Ցանկովի պաշտպանած դարպասը: Դա նաև
բարձրագույն խմբում "Իմպուլսի" խփած անդրանիկ գնդակն էր: Նախորդ
առաջնությունում Բադոյանն անցկացրած 27 հանդիպումներում 4 գոլի հեղինակ է
դարձել: Մնացած 3 գոլերը նա խփել է 24-26-րդ տուրերում' մեկական անգամ
գրավելով "Փյունիկի", "Կիլիկիայի" և "Շիրակի" դարպասները:
Զավեն
Բադոյանը ֆուտբոլային կարիերան սկսել է "Կիլիկիայում" 2006թ.: Դեռ 17 տարին
չլրացած ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցեց 13 հանդիպման ու մեկ գոլ
խփեց' հոկտեմբերի 21-ին գրավելով "Փյունիկի" դարպասը: Հաջորդ մրցաշրջանում
նա արդեն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ էր' 26 հանդիպումներում խփելով 1
գոլ: 2008թ. զորակոչվելով բանակ, Բադոյանը մինչև ծառայության ավարտը հանդես
եկավ "Գանձասարում", որի կազմում անցկացրած 21 հանդիպումներում 1 գոլ
խփեց:
Ներկայումս 21-ամյա
ֆուտբոլիստն "Իմպուլսի" առաջատարներից մեկն է: Նա 3 գնդակով ընթացիկ
առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է:
"Իմպուլսը"
2-րդ մրցաշրջանն է անցկացնում բարձրագույն խմբում: Անցած մրցաշրջանում
թիմը 28 հանդիպումներում 31 գոլ խփեց: Բոլորից արդյունավետ գործեց
բրազիլացի Էլտոն Կարդոսոն, թեև նա թիմի կազմում ելույթները սկսեց 13-րդ
տուրից: Կարդոսոյի նորամուտը հաջող անցավ: Հունիսի 26-ին Դիլիջանում
"Միկայի" հետ կայացած խաղում Կարդոսոն 41-րդ րոպեին գրավեց Արթուր
Հարությունյանի պաշտպանած դարպասը' արձանագրելով հանդիպման վերջնական
հաշիվը' 2:2: Օգոստոսի 1-ին կրկին Դիլիջանում, "Ուլիսի" հետ խաղում Էլտոնի
խփած 2 գոլերը հաղթանակ պարգևեցին "Իմպուլսին"' 2:1: Հետագա
հանդիպումներում բրազիլացի ֆուտբոլիստը մեկական գնդակ խփեց "Փյունիկի",
"Շիրակի" և "Կիլիկիայի" դարպասները:
Ահա թե ովքեր են դարձել բարձրագոյն խմբում "Իմպուլսի" խփած 39 գոլերի հեղինակները:
1.Զավեն Բադոյան
|
7
|
2.Էլտոն Կարդոսո
|
6
|
3.Տիգրան Ոսկանյան
|
5
|
4.Ալբերտ Հովակիմյան
|
4
|
5.Արման Մինասյան
|
3
|
6.Արթուր Պետրոսյան
|
3
|
7.Գևորգ Նռանյան
|
2
|
8.Ջուլիանո Խիմենես
|
2
|
9.Կարեն Մուրադյան
|
1
|
10.Վահագն Այվազյան
|
1
|
11.Ռոմեո Ջենեբյան
|
1
|
12.Գագա Թբիլաշվիլի
|
1
|
13. Հովհաննես Գոհարյան
|
1
|
14.Աղվան Հայրապետյան
|
1
|
15.Արտակ Հովհաննիսյան
|
1 |
|
Просмотров: 313 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|