Ռեալի նախկին առաջատար, լեգենդար Զինեդին Զիդանը, Իսպանիայի գավաթի
եզրափակիչ հանդիպումից հետո նշել է, որ երկու թիմերի մասնակցությամբ
յուրաքանչյուր հանդիպմանը որոշիչ են դառնում մարուքները:
«Այդպիսի խաղերում վճռական նշանակություն ունեն մանրուքները,- մեջբերում
է Զիդանի խոսքերը Goal.com-ը,- Բարսելոնան գերիշխում էր հանդիպման մեծ
մասի ընթացքում, իսկ Ռեալը՝ չարչարվում էր: Սակայն երբ գոլ խփվեց, դա
Բարսելոնայի համար դարձավ իրական հարված: Ռեալը կարող էր մեկ-երկու գնդակ
խփել դեռ առաջին խաղակեսի ընթացքում, սակայն հաջողությունը Մոուրինիոյի
թիմից շրջվեց: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր «Կլասիկո»-ն յուրահատուկ է:
Այժմ պետք է պատրաստվել Չեմպիոնների լիգայում դիմակայությանը: Հաստատ
հանդիպումները դժվար են լինելու: Ռեալն ու Բարսան աշխարհի լավագույն
ակումբներից են, հավանաբար, նույնիսկ լավագույնները»:
|