Լեգենդար Զինդին Զիդանը, իր նախկին թիմին՝ Թուրինի Յուվենթուսին
խորհուրդ է տալիս առաջիկա տրանսֆերային շրջանում ձեռք բերել Ժերեմի Մենեսին
և Էդեն Ազարին:
«Մենեսը հիանալի ֆուտբոլիստ է, ով չնայած իր երիտասարդ տարիքին,
կարողացել է փորձառություն ձեռք բերել՝ հանդես գալով Ռոմայում: Կարծում եմ,
որ նա իդեալական կլինի Յուվենթուսի համար»
«Ինչ վերաբերում է Ազարին, ապա նա՝ մեր ժամանակների ամենատաղանդավոր
ֆուտբոլիստներից է: Նա արագ է զարգանում և շուտով իր մասին բարձր ձայնով
կտեղեկացնի»,- մեջբերում է Զիդանի խոսքերը Tuttosport-ը:
|